Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Ռուսաստանի դեսպանին

12.09.2026 08:50
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Ռուսաստանի դեսպանին

Նարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել են Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հեռանկարները։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու փոխնախագահ Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Խորհրդարանի հաղորդմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ և պատրաստակամություն հայտնել շարունակելու կառուցողական երկխոսությունը։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է