Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է երեխաների բուժման վճարման կարգը համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգում։
Պլանային մասնագիտացված բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է նախ դիմել առաջնային օղակի բուժհաստատություն և պահպանել ուղեգրման ընթացակարգը։
Եթե հիվանդը անմիջապես դիմի հիվանդանոց՝ շրջանցելով սահմանված կարգը, որոշ ծառայություններ կարող են չփոխհատուցվել կամ պահանջել համավճար։