Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանվել Քեշիշյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից։
Քեշիշյանը հայտնել է, որ ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել, և սեպտեմբերի 11-ը եղել է իր վերջին աշխատանքային օրը։
Նա նշել է, որ վարչությունը ստեղծվել էր նախորդ տարի և այդ ընթացքում իրականացվել են պետական հաղորդակցության համակարգի զարգացման, հետազոտությունների և կարողությունների ամրապնդման ծրագրեր։