Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է իր գործընկեր Ջոն Պետրիի հետ։
Կողմերը քննարկել են քրեական գործերով միջազգային իրավական օգնության և դատախազությունների միջև գործնական կապերի ընդլայնման հարցերը։
Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազը նշել է, որ անդրսահմանային հանցավորության դեմ արդյունավետ պայքարը պահանջում է շարունակական և սերտ համագործակցություն։