Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանի և Եվրոպական դատախազության միջև համագործակցության համաձայնություն է ստորագրվել

12.09.2026 08:50
Հայաստանի և Եվրոպական դատախազության միջև համագործակցության համաձայնություն է ստորագրվել

Փաստաթուղթը կենտրոնանում է ֆինանսական հանցագործությունների և քրեական հետապնդման ոլորտում համագործակցության վրա։

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու Եվրոպական գլխավոր դատախազ Լաուրա Կյովեշին Լյուքսեմբուրգում ստորագրել են աշխատանքային համագործակցության համաձայնություն։

Փաստաթուղթը նախատեսում է խորացնել համագործակցությունը քննությունների և քրեական հետապնդումների ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ֆինանսական հանցագործություններին։

Կողմերը նախատեսում են նաև փոխադարձ աջակցություն ցուցաբերել առանձին գործերով տեղեկատվության և ապացույցների ձեռքբերման հարցերում՝ ազգային և միջազգային իրավական մեխանիզմների շրջանակում։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է