Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հայտարարություններին և նշել, որ դրանց կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Վարչապետի խոսքով՝ եթե քննությամբ պարզվի, որ որևէ անձի գործողություններում հանցակազմ կա, ապա պատասխանատվությունը պետք է լինի անկախ նրանից, թե ում է վերաբերում գործը։
Փաշինյանը նաև անդրադարձել է Սարգսյանի և իշխող թիմի միջև նախկին տարաձայնություններին՝ դրանք կապելով տարբեր իրավական ու քաղաքական դրվագների հետ։