Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Հայաստանի Քննչական կոմիտեն ու Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հուշագիր են ստորագրել

12.09.2026 08:50
Հայաստանի Քննչական կոմիտեն ու Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հուշագիր են ստորագրել

Համագործակցությունը վերաբերում է կազմակերպված, ահաբեկչական և տեխնոլոգիական հանցագործությունների դեմ պայքարին։

Հայաստանի Քննչական կոմիտեն և Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը Լյանյունգանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

Փաստաթուղթը նախատեսում է իրավական համագործակցության խորացում՝ անդրսահմանային կազմակերպված, ահաբեկչական, տնտեսական և ՏՀՏ ոլորտի հանցագործությունների քննության հարցերում։

Կողմերը նաև նախատեսում են տեղեկատվության և քննության մեթոդաբանության փորձի փոխանակում։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է