Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի նոր թվային անձնագիրը

21.09.2026 11:35
ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի նոր թվային անձնագիրը

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ ՆԳ նախարարությունը ներկայացրել է նոր կենսաչափական՝ թվային անձնագիրը։ Ըստ նախարարության՝ այն բացելու է նոր հնարավորություններ քաղաքացիների թվային ինքնության և թվային ծառայություններից օգտվելու համար։

«Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյա հոբելյանին ներկայացնում ենք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՎԱՅԻՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ։

Նոր կենսաչափական անձնագիրը Հայաստանի պատմության, մշակույթի, ծագումնաբանության, կրոնի, պետականության ու հարատև պետության մասին է։

Այն նոր էջ է բացելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու թվային ինքնության և թվային հնարավորությունների համար»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է