Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Հայաստանի կառավարության ղեկավարը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է «Եվրոպայի ապագան» խորագրի ներքո։
Բելգիայի մայրաքաղաք կատարած այցի շրջանակներում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ՝ միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցերի քննարկման նպատակով։