Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ը աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Կառավարությունից փոխանցում են, որ Նյու Յորքում նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և ելույթ է ունենալու դրա բարձրաստիճան հատվածում։
ԱՄՆ կատարած այս այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և օտարերկրյա այլ պաշտոնյաների հետ։