Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Լեհաստանին՝ կապված Կրակովի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության և ողբերգական հրաձգության հետ։
«Խորապես վշտացած եմ Կրակովում տեղի ունեցած ողբերգությամբ։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին։ Հայաստանն այս ծանր պահին իր համերաշխությունն է հայտնում Լեհաստանին և նրա ժողովրդին», - գրել է վարչապետը X-իագրառման մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Կրակովի կենտրոնում գրանցված զանգվածային հրաձգության հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 6 և վիրավորվել 15 մարդ։ Հարձակումը կատարած 24-ամյա արմատական հայացքներ ունեցող կասկածյալը ձերբակալման ընթացքում վիրավորվել է, իսկ միջադեպի հետևանքով տուժել են նաև երկու ոստիկան