ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայից աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն՝ մասնակցելու Անթալիայում մեկնարկող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովին (COP31): Այս մասին վարչապետը տեղեկացրել է սոցցանցերում՝ կցելով տեսանյութ։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Անթալիայի միջազգային օդանավակայանում ՀՀ կառավարության ղեկավարին դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը։