Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ է ձերբակալվել

14.09.2026 01:10
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ է ձերբակալվել

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետքին» փոխանցեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը։

Մեր տեղեկություններով ձերբակալված պաշտոնյան եղել է Անվտանգության ապահովման բաժնից։

Վարույթը վերաբերում է ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերին։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է