Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ողբերգական դեպք բանակում․ հրազենային վնասվածքից ժամկետային զինծառայող է մահացել

10.10.2026 14:45
Ողբերգական դեպք բանակում․ հրազենային վնասվածքից ժամկետային զինծառայող է մահացել

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում։ Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող, որը Մասիսի տարածաշրջանի բնակիչ էր։

Ըստ նախնական տեղեկությունների- զինծառայողն ինքնասպանություն է գործել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարության հետ կապ հաստատել չի հաջողվել, սակայն տեղեկությունը հաստատել է նաև մեկ այլ հավաստի աղբյուր։

Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերն ու ողբերգությունները հերթական անգամ բարձրացնում են բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, կարգապահության և զինծառայողների անվտանգության ապահովման լուրջ խնդիրները, որոնց վերաբերյալ ռազմական գերատեսչությունը շարունակում է հանդես գալ լակոնիկ ու կցկտուր հաղորդագրություններով։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է