Նոյեմբերի 1-ին արտակարգ ու ողբերգական դեպք է գրանցվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 23:30-ի սահմաններում օդանավակայանի ավիացիոն անվտանգության «ԲԱՐՍ» կայանից ահազանգ է ստացվել ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն, որ ինքնաթիռում քաղաքացի է մահացել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Կրասնոյարսկ-Երևան թիվ 111 չվերթի օդանավի ժամանումից հետո սլոնում հանկարծամահ եղած է հայտնաբերվել Լոռու մարզի բնակիչ, 84-ամյա Անետա Ս.-ն։
Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել քննչական խումբ՝ պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։