ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալը սկսել են իրացնել օգոստոսի 13-ին։
«Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Արշակունյաց պողոտայում ձերբակալել և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին էին տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 35 և 38 տարեկան երկու տղամարդու։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրանց ավտոմեքենայում հայտնաբերվել էր կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։