Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ու՞մ ինքնաթիռն է Փաշինյանին տեղափոխել Գերմանիա

18.09.2026 17:20
Ու՞մ ինքնաթիռն է Փաշինյանին տեղափոխել Գերմանիա

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա՝ Վիսբադեն, որտեղ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում նրան հանձնվել է Հեսսեյան Խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Փաշինյանը Մայնի Ֆրանկֆուրտի արդյունաբերության եւ առեւտրի պալատում հանդիպելու է նաեւ տեղի գործարարների հետ (Վիսբադենը գտնվում է Ֆրանկֆուրտի հարեւանությամբ):

Առավոտյան Փաշինյանը տեսանյութ է հրապարակել օդանավի սրահից, որտեղ երեւում են պատվիրակության անդամները, այդ թվում՝ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը (պատվիրակության կազմը՝ այստեղ): Տեսանյութից հասկանալի է, որ խոսքը բիզնես դասի օդանավի մասին է:

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է