Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիպում են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ առանձնակի կարևորելով առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը։ Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ առկա է համագործակցության մեծ ներուժ։
Բացի այդ, Փաշինյանն ու Կուրտին մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ, այդ թվում՝ քննարկել այն հնարավորությունները, որոնք կարող են ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվելիք խաղաղության արդյունքում։