Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին ջերմորեն շնորհավորել է ծննդյան տարեդարձի առթիվ՝ փոխանցելով լավագույն բարեմաղթանքները։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային առանցքային հարցերի, ընթացիկ ծրագրերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։