Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում

10.11.2026 10:48
Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկ հայտնի դարձավ, թե թաղման նպաստի գործող կարգը կմնա անփոփոխ։ Հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր էր չեղարկել 200 հազար դրամ թաղման նպաստը՝ թողնելով միայն անապահով խավի համար։ Չնայած տևական ժամանակ է՝ աղմուկ է բարձրացել, սակայն իշխանությունը նոր որոշեց հետողորմյա անել այդ որոշումը, իսկ սոցապնախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հետևել են հանրային արձագանքին։

Թերթի փոխանցմամբ՝ բանն այն է, որ իշխանությունն արտահերթ ընտրություններին այլընտրանք չի տեսնում և կարծում է, որ վաղ թե ուշ դրանք պետք է կայանան։ Իշխող թիմում քննարկել են այս հեռանկարը և որոշել, որ այսուհետ զերծ պիտի մնան հանրային դժգոհություն առաջացնող ցանկացած որոշումից, հակառակը՝ «պարտադիր բժշկական ապահովագրության» բնույթի նոր օպերացիաներ մտածեն, որ կարողանան արտահերթին սահմանադրական մեծամասնություն ստանալ և ընդունել ալիևյան սահմանադրությունը։ Հնարավոր է՝ ՔՊ-ն «իր վրա քաշի» «Ուժեղ Հայաստանի»՝ դեղերի մասին հայտնի օրինագիծը և առաջիկայում նման նախաձեռնությամբ հանդես գա, ինչը վկայում է, որ մտնում ենք պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է