Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»

19.09.2026 12:55
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»

UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն Պետր Յանը կանխատեսում է արել հայ մարտիկ Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի վերաբերյալ:

«Ամեն դեպքում, Արմանը նախընտրում է ըմբշամարտի ոճը, մինչդեռ Ռաֆին ավելի շատ հարվածային մարտիկ է և հարվածում է տարածության վրա՝ օգտվելով իր մարդաչափության՝ երկար ձեռքերի և ոտքերի առավելությունից։

Այս մենամարտում կհանդիպեն երկու տարբեր ոճերի մարտիկներ։ Նա, ով կկարողանա իր ոճը թելադրել, կհաղթի։ Իմ կանխատեսումը՝ Արման Ծառուկյանը կհաղթի մենամարտում»,- սոցցանցերում նշել է ռուս մարտիկը:

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է