Պրահայի կենտրոնում հարյուրավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ ընդդիմանալով Հանրային հեռուստատեսության և ռադիոյի պարտադիր վճարները չեղարկելու իշխանությունների նախաձեռնությանը։
Մալոստրանսկայա հրապարակում կազմակերպված հավաքի ընթացքում ելույթ ունեցողները, որոնց թվում էին հայտնի լրագրող Թոմաշ Էտցլերն ու դերասանուհի Իտկա Չվանչարովան, հայտարարել են, որ լրատվամիջոցները պետք է զերծ մնան պետական ազդեցությունից և ֆինանսավորվեն բացառապես հասարակության կողմից։ Երեկոյան իրավիճակը թեժացել է․ ցուցարարների մի խումբ շարժվել է դեպի Պատգամավորների պալատ և փորձել ներխուժել խորհրդարանի շենք, սակայն ոստիկանական ուժերին հաջողվել է կանխել առաջխաղացումը։
Չնայած փողոցային ալիքին՝ Չեխիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է քաղաքացիներին ազատել ամսական 150 կրոն հեռուստատեսային և 55 կրոն ռադիոյի վճարներից։ Փաստաթուղթն ուղարկվել է համապատասխան հանձնաժողով, որից հետո այն կանցնի հաջորդ ընթերցումները, կվավերացվի Սենատում և կներկայացվի նախագահի ստորագրմանը։