Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի դեսպանի թեկնածության մերժման մասին լուրերը

01.11.2026 18:32
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի դեսպանի թեկնածության մերժման մասին լուրերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնություն (ագրեման) տալ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում Սամվել Մկրտչյանի նշանակմանը։ Այս մասին РБК-ին հայտնել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«Ռուսաստանի կողմից Սամվել Մկրտչյանի՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու թեկնածությունը չհամաձայնեցնելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Տվյալ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է