Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերին կհանդիպեն Աբու Դաբիում․ հայտնի են մանրամասները

23.10.2026 15:29
ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերին կհանդիպեն Աբու Դաբիում․ հայտնի են մանրամասները

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում (ԱՄԷ)։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պեսկովը նշել է, որ եռակողմ հանդիպման հիմնական թեման լինելու է խաղաղ կարգավորման հասնելուց հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովումը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ հանդիպման ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ, իսկ բանակցություններին եվրոպացի ներկայացուցչի մասնակցությունը կախված կլինի եվրոպական երկրների դիրքորոշումից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆը եռակողմ բանակցությունների անցկացման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ընթացքում։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է