Ռուսական և ուկրաինական զինված ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են փոխանակել, ինչի հետևանքով կան տուժածներ:
Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը հայտնել է, որ Սոչիում ուկրաինական անօդաչուի ընկնելու հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Մեկ տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսներին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում:
Վնասվել են երեք մասնավոր տներ, իսկ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են մի քանի այլ վայրերում, այդ թվում՝ ոչ բնակելի շենքի, թունելի և մասնավոր տան բակի մոտ, ասվում է հայտարարությունում:Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները հայտնել են, որ պայթյուններ են եղել նաև Դագոմիսում, որտեղ, ըստ Supernova+-ի և Krymsky Veter-ի, հարված է հասցվել S-400 զենիթահրթիռային համակարգին: