Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ և ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՌԴ ՊՆ

31.10.2026 13:28
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ և ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշեր ՌԴ զինված ուժերը թիրախային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի գործունեությունն ապահովող լոգիստիկ և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։

Ըստ ռուսական կողմի փոխանցած տվյալների՝ թիրախավորվել են հետևյալ օբյեկտները․

 Կիևում հարված է հասցվել ՋԷԿ-6-ին, որն էլեկտրաէներգիա էր մատակարարում ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին։

 Խարկովում թիրախում են հայտնվել «Պրոտոն» արդյունաբերական գոտում գտնվող արտադրամասերն ու պահեստները, որտեղ թողարկվում էին բաղադրիչներ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։

 Սև ծովում՝ Օդեսայից 18 կիլոմետր հարավ ընկած հատվածում, խոցվել է ուկրաինական զինուժի համար նախատեսված ռազմական նշանակության բեռներ տեղափոխող նավը։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է