Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է

17.09.2026 23:00
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է

Հայաստանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է՝ ուղեղի արյունազեղում ստանալուց հետո։

«Ցավով տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում։ Ռիչարդը Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրա մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում։

Ներկայումս նա գտնվում է Օքմեյդանիի պրոֆ. դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ արդյոք արյունազեղումը երկարաժամկետ վնաս է հասցրել»,- մասնավորապես ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է