ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդության քննությունը: Դատական նիստի չկայանալու հիմնավորում է նշվել դատարանի ծանրաբեռնվածությունը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները ձերբակալվել էին օգոստոսի 25-ին: Նրանց մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար: