Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին

14.09.2026 20:25
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ առանձնահատուկ կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։

Ռուբեն Ռուբինյանը և Մարգ Մարդիսալու-Կահարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է