Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին

19.09.2026 07:55
Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին

2026 թվականի սեպտեմբերի 16-ին Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում: Այդ մասին հաղորդում է «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը։ Ստորեւ՝ դիմումի տեքստը եւ ձայնագրությունը։

Ռուբեն Վարդանյանը, որը Հայաստանի ևս տասնութ քաղաքացիների հետ գտնվում է Ումբակի քրեակատարողական համալիրում, իր ուղերձում թվարկում է մի շարք խախտումներ, որոնք հակասում են առաջին հերթին հենց Ադրբեջանի օրենսդրությանը։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է