Լոնդոնից Սոֆիա ուղևորվող Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով ստիպված է եղել արտակարգ վայրէջք իրականացնել Բուդապեշտում։ Այս մասին հայտնում է Report-ը՝ հղում անելով Telex.hu պարբերականին։
Վենգրիայի պաշտպանության նախարար Ռոմուլուշ Ռուշին-Սենդին սոցիալական ցանցերի իր էջում հայտնել է, որ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ծառայությունն արձակել է ALPHA տագնապի ազդանշան։ Արտակարգ իրավիճակի հետ կապված անմիջապես ոտքի են հանվել Վենգրիայի զինված ուժերի Gripen կործանիչները, որոնք րոպեների ընթացքում օդ են բարձրացել և ուղեկցել օդանավը դեպի Ֆերենց Լիստի անվան միջազգային օդանավակայան։