Ուկրաինայի նախագահի գրասենյակը «չափազանցություն» է որակել հայտարարությունը, թե Մոլդովայի տարածք ներխուժած ռուսական անօդաչուն վտանգ էր ներկայացնում Վլադիմիր Զելենսկիի ինքնաթիռին, որով նախագահը սեպտեմբերի 8-ին մեկնում էր Նորվեգիա՝ նախկին թագավոր Հարալդ V-ի հուղարկավորությանը մասնակցելու:
Ամբողջ պատմությունը սկսվեց նրանից, երբ Նորվեգիայի վարչապետը հայտարարեց, թե ռուսական անօդաչուն քիչ էր մնացել Քիշնևում խոցեր Զելենսկիի ինքնաթիռը: «Նրա ինքնաթիռը քիչ էր մնացել խոցվեր անօդաչուի կողմից Մոլդովայից թռչելու ժամանակ։ Սա այն իրականությունն է, որում նա հայտնվել է», - ասել էր Յոնաս Գահր Ստյորեն:Նորվեգիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղարը ստիպված էր խմբագրել իր ղեկավարին՝ նշելով, որ այդ անօդաչուի պատճառով Զելենսկիի թռիչքը դեպի Օսլո հետաձգվել է: Սակայն հայտնի չէ, թե արդյոք անօդաչուն ուղիղ սպառնալիք էր ինքնաթիռի համար, ասել է Բհանուջա Ռասիահը։«Սրանք այն սպառնալիքներն են, որոնց նա բախվում է ամեն օր։ Հայտնի չէ, թե որքան մոտ են եղել անօդաչուները նրա ինքնաթիռին», - ասել է Բհանուջա Ռասիահը: