Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ

14.09.2026 05:15
Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ

Ռուսական զորքը գիշերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ինը հարկանի բնակելի շենքի է հարվածել, ինչի հետևանքով վիրավորվել է ութ մարդ, այրվել է շենքի ճակատային մասը, վնասվել են բնակարաններ, հայտնում են Կիևի քաղաքային ռազմական վարչության և Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Հարվածներ են հասցվել Կիևի մարզի պահեստներին: Պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է առաջացրել Բուչա շրջանում:

Զապորոժիեի մարզում ռուսական հարվածի հետևանքով վիրավորվել է 32-ամյա մի կին և նրա 10-ամյա որդին: Հարձակման հետևանքով վնասվել է ինը հարկանի բնակելի շենքի տանիքը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Հրդեհներ են բռնկվել նաև առևտրի կենտրոնում և գրասենյակային շենքում: Հրշեջները ստիպված են եղել ընդհատել աշխատանքները և ապաստան գտնել՝ նոր հարվածների սպառնալիքի պատճառով:

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է