Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ռուսաստանն արգելել է ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի մուտքը երկիր

14.10.2026 18:41
Ռուսաստանն արգելել է ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի մուտքը երկիր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին պատգամավորն ահազանգել է ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ։

Բադալյանի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 14-ին նախատեսում էր մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։

«Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ։ Տարօրինակ և մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար»,- նշել է պատգամավորը։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է