Ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերով գիշերը հարձակվել են Կիևից Նիկոլայև ուղևորվող ուղևորատար գնացքի վրա, տուժածներ չկան։
Գնացքի անձնակազմը և ուղևորները տարհանվել են, ապա ուղևորությունը շարունակել ավտոբուսներով, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական անօդաչուները հարձակվում են ուղևորատար գնացքների վրա։ Սեպտեմբերի 8-ին ռուսական զինուժն անօդաչուներով հարձակվել էր Կիև-Սումի, Դնեպր-Զապորոժիե և Սումիի մարզի մերձքաղաքային գնացքի վրա, ինչի հետևանքով զոհվել էր գնացքի վարորդը։