Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT

19.09.2026 19:10
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT

The New York Times-ի (NYT) տեղեկություններով՝ Ռուսաստանը սկսել է միջամտության արշավ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին և համացանցում ապատեղեկատվություն տարածելու գաղտնի գործողություններ է իրականացնում։ Ըստ թերթի՝ Ռուսաստանն օգտագործում է արդեն ծանոթ մարտավարություն՝ նպատակ ունենալով քաոս ստեղծել ընտրական գործընթացում և խաթարել ընտրողների վստահությունը ընտրությունների նկատմամբ։ Այս մասին թերթը գրում է սեպտեմբերի 18-ին՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ի գաղտնի հետախուզական վերլուծական տվյալները վկայում են, որ Կրեմլը կրկին սկսել է միջամտության թվային արշավ՝ սոցիալական ցանցերում բովանդակություն տարածելու միջոցով։ Նպատակն է ընտրությունների շրջանում ԱՄՆ-ում ներքին տարաձայնություններ առաջացնել կամ խորացնել։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է