Սև ծովում՝ ռումինական Կոնստանցա նավահանգստից մոտ 13 ծովային միլոն հեռավորության վրա, անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարվածից հետո հրդեհ է բռնկվել և խորտակվել Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող «Խորև» առևտրային նավը։
Ռումինիայի ռազմածովային իշխանությունների տվյալներով՝ նավի վրա գտնվել է 13 անձ, որոնցից 10-ը՝ Ուկրաինայի, իսկ 3-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ։ Միջադեպի հետևանքով նավաստիներից մեկը զոհվել է, 3-ը համարվում են անհետ կորած, իսկ 9 հոգու հաջողվել է փրկել։ Զոհվածի քաղաքացիությունը դեռևս չի հրապարակվել։
Միջադեպի վերաբերյալ տագնապի ազդանշանը Մորսկոյի կոորդինացիոն կենտրոնը ստացել է տեղական ժամանակով մոտավորապես 10:00-ին, ինչից հետո ռումինական իշխանություններն անմիջապես սկսել են փրկարարական գործողությունը։ Որոնողափրկարարական աշխատանքները համակարգում է Ռումինիայի ռազմածովային գերատեսչությունը՝ Ափամերձ պահպանության և Ծովում մարդկանց փրկության ռումինական գործակալության մասնակցությամբ։
Digi24-ի փոխանցմամբ՝ նավը գտնվել է Ռումինիայի տարածքային ջրերից դուրս, սակայն երկրի ծովային սահմանի անմիջական հարևանությամբ։ Ենթադրյալ ԱԹՍ-ի ծագումնաբանությունը դեռևս պաշտոնապես հաստատված չէ, դեպքի վերջնական պատճառները պարզվում են։