Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Sputnik Արմենիա»-ն փորձել է տեղեկությունը ճշտել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից, որտեղից, սակայն, հորդորել են հարցն ուղարկել գրավոր տարբերակով։