ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով, լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Հայկ Կուրեղյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։ Նա նշել է, որ այս պահին իրենց տրամադրվել է միայն դատական ակտի եզրափակիչ մասը, իսկ որոշումն ամբողջությամբ ստանալուց հետո դիմելու են Վերաքննիչ դատարան։