Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան քննարկել են տեխնոլոգիական համագործակցության ընդլայնումը։
Կողմերը անդրադարձել են բարձր տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը և երկու երկրների մասնավոր ընկերությունների միջև B2B կապերի ակտիվացմանը։
Քննարկվել է նաև հայկական և հնդկական տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությունը երկու երկրներում անցկացվող ոլորտային համաժողովներին ու մասնագիտական միջոցառումներին։