Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Գյումրիում երաժշտությունն ու 19-րդ դարի պատմությունը միավորվել են «Երեկո թանգարանում» ծրագրում

12.09.2026 09:15
Գյումրիում երաժշտությունն ու 19-րդ դարի պատմությունը միավորվել են «Երեկո թանգարանում» ծրագրում

Գյումրու թանգարանում այցելուներին ներկայացվել են Ալեքսանդրապոլի կենցաղը, պատմական միջավայրը և կենդանի սիմֆոնիկ երաժշտություն։

Գյումրու ազգային ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում անցկացվել է «Երեկո թանգարանում» մշակութային ծրագիրը։

Այցելուները շրջայցի ընթացքում ծանոթացել են 19-րդ դարի Ալեքսանդրապոլի առօրյային, ավանդույթներին և քաղաքային մշակույթին՝ թատերական կենդանի տեսարանների միջոցով։

Երեկոյի երկրորդ հատվածում բացօթյա պատմական միջավայրում ելույթ է ունեցել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ համադրելով երաժշտությունն ու քաղաքի պատմությունը։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է