«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն ունեցել է առողջական խնդիրներ, իսկ հանկարծամահության պատճառը եղել է սրտի կաթվածը։
Միջադեպի առնչությամբ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հայտնել է, որ նախնական տվյալներով գրանցվել է ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրային զինծառայողի հանկարծամահության դեպք։ Նա նաև պարզաբանել է, որ նմանօրինակ դեպքերի մասին պաշտպանական գերատեսչությունը, որպես վաղուց սահմանված կանոն, պաշտոնական հաղորդագրություն չի տարածում, և ընդգծել է, որ պատահարը որևէ առնչություն չունի Սիսիանի զորամասի հետ։