Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Տաք և առանց տեղումների եղանակ․ կանխատեսում հոկտեմբերի 14-ի համար

14.10.2026 08:18
Տաք և առանց տեղումների եղանակ․ կանխատեսում հոկտեմբերի 14-ի համար

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +23-25 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +17-19 աստիճան։

Մարզերում ևս կպահպանվի տաք եղանակը․ Շիրակում ցերեկը կանխատեսվում է +16-20, Գեղարքունիքում՝ +17-20, իսկ Լոռիում՝ +19-23 աստիճան։ Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում սպասվում է +15-19, իսկ նախալեռներում ջերմաստիճանը կբարձրանա մինչև +20-24 աստիճան։ Ամենաբարձր ցուցանիշները կգրանցվեն Տավուշի հովտային շրջաններում, որտեղ օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +23-26 աստիճանի։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է