Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Տիգրան Աբրահամյան․ Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ «ՔՊ-ացումն» է

21.10.2026 10:35
Տիգրան Աբրահամյան․ Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ «ՔՊ-ացումն» է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակին։

«Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է։

Չեն հանդուրժվում ոչ միայն ընդդիմադիր դեմքերը, այլև նույնիսկ նրանք, ովքեր անկուսակցական են, քաղաքական հայտարարություններ չեն արել և փորձում են իրենց չեզոք, ապաքաղաքական դիրքերում պահել։

Եթե մի ցիկլ առաջ դա կարող էր ընդունելի լինել, կամ նման դեպքերով լուրջ չէին զբաղվում, ապա հիմա իշխանությունը՝ բռնատիրություն կառուցելու հիմքերից ելնելով, առավել կոշտ մեթոդների է անցել»,- գրել է նախկին պատգամավորը։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է