Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին ու իշխանության վերջին գործողություններին՝ հայտարարելով, որ Ադրբեջանին տրված Սահմանադրության փոփոխության խոստումը գործող իշխանությանը մտցրել է փակուղի։
Քաղաքական գործչի գնահատմամբ՝ նախօրեին իշխանության կողմից ծրագրավորված սադրանքն ու վարքագիծը պատահական չէին։ Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում գործող կառավարիչն ունի իրադարձությունների զարգացման երեք հնարավոր տարբերակ․
«Առաջինը՝ համոզել Ադրբեջանին, այդ թվում՝ այլ զիջումներ առաջարկելով, հետաձգել սահմանադրական հանրաքվեի գործընթացը։
Երկրորդը՝ երկրի ներսում ամեն գնով անցկացնել հանրաքվեն՝ բռնաճնշումներով, մանդատային գողություններով, ապօրինություններով, բռնությամբ ու ծեծուջարդով։
Երրորդ տարբերակն արտահերթ ընտրություններն են, որոնք, անկախ ամեն ինչից, իրենց ռիսկերով ու վտանգներով, որպես պահեստային քայլ, մշտապես օդում կախված են լինելու»,- գրել է Աբրահամյանը։