Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Թիվ 133 մանկապարտեզի հիմնանորոգման ժամանակ մարդու կմախք ու ոսկորներ են հայտնաբերվել

11.11.2026 13:57
Թիվ 133 մանկապարտեզի հիմնանորոգման ժամանակ մարդու կմախք ու ոսկորներ են հայտնաբերվել

Երևանում նոյեմբերի 4-ին առեղծվածային ու ուշագրավ դեպք է գրանցվել։ Ժամը 22:30-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մայիսի 9-ի փողոցի 16 հասցեում գտնվող թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքներ իրականացնելիս բանվորները մարդու կմախք են հայտնաբերել։

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, տեղում պարզել է, որ «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ի բանվորները հողային աշխատանքների և հիմքի փոսերը փորելու ժամանակ հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ։

Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել քննչական խումբ՝ բաժնի պետի պաշտոնակատարի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Հիշեցնենք, որ 1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվում։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է