Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

15.09.2026 01:05
Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող։

Ըստ ծառայության օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնում ստացված տվյալների՝ հիշյալ աշխատակիցը հիմնարկի բնակելի գոտում զբաղվել է թմրամիջոցների իրացմամբ և սեպտեմբերի 13-ին նախատեսել էր որոշակի նյութական շահագրգռվածության դիմաց թմրանյութ փոխանցել ազատազրկված անձանց։

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում նույն օրը անցկացված համատեղ խուզարկությամբ ծառայողի մոտից հայտնաբերվել է 0,46 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգված։

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է