Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը (DMM) կտրականապես հերքել է Իսրայելի իշխանությունների մեղադրանքներն այն մասին, թե Անկարան միջամտել է Իսրայելի խորհրդարանական ընտրություններին։
«Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ թուրքական գերատեսչությունն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները որակել է որպես ծրագրված ապատեղեկատվական արշավ, որի նպատակն է հանրային կարծիքը մանիպուլացնելն ու ուշադրությունը Թել Ավիվի ներքաղաքական ճգնաժամից շեղելը։
Քնեսեթի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 27-ին․ ընտրողների մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս, ինչը 1999 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Քվեաթերթիկների 97,3 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ Նեթանյահուի գլխավորած կոալիցիան ստանում է 120 մանդատից 53-ը։