Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Թուրքիան Սև ծով է ուղարկել «Օսման Ղազի» գազավերամշակման առաջին լողացող հարթակը

17.10.2026 16:38
Թուրքիան Սև ծով է ուղարկել «Օսման Ղազի» գազավերամշակման առաջին լողացող հարթակը

Թուրքիան Սև ծով է ուղարկել «Օսման Ղազի» անվանումը կրող բնական գազի վերամշակման իր առաջին լողացող հարթակը։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Զոնգուլդաք նահանգի Ֆիլյոս նավահանգստից հարթակի ճանապարհման առթիվ հղած տեսաուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սրանով նոր էջ է բացվում երկրի էներգետիկայի պատմության մեջ։

Ակնկալվում է, որ լողացող արդյունաբերական համալիրի շահագործումից հետո Սաքարիայի հանքավայրում գազի արդյունահանումը կկրկնապատկվի՝ մինչև 2027 թվականը հասնելով օրական 20 միլիոն խորանարդ մետրի։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է