Թուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը։ Փաշինյանի աշխատակազմի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական ու քաղաքական համագործակցության հարցեր, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունները։
Զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի ինտենսիվ շփումները՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը։ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստանն ու Իրանն ունեն համագործակցության հագեցած օրակարգ։
Հանդիպման ընթացքում համոզմունք է հայտնվել, որ առաջիկայում հայ-իրանական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի։